Իրանը մերժում է «Ժնև-2» համաժողովին իր` «նախապայմաններով» ներկայանալը
Դամասկոսում Իրանի դեսպան Մոհամադ Ռեզա Ռաուֆ Շեյբանին հայտարարել է, որ հաջորդ ամիս Ժնևում նախատեսված Սիրիայի հարցի վերաբերյալ խաղաղության համաժողովին մասնակցելու նախապայմանները չպետք է սահմանափակեն Իրանի Իսլամական Հանրապետությանը: Այս մասին հատնում է Press TV-ն:
«Եթե Իրանի իսլամական հանրապետության՝ համաժողովի մասնակցությունը կախված է նախապայմաններ ընդունելուց, ապա դա պետք է պարտադիր լինի բոլոր կողմերի համար»,-ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ նախապայմանները հակասում են օբյեկտիվ քաղաքական լուծում հասնելուն:
Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովը հավանական է կայանա նոյեմբերի 22-ին: Այդ նպատակով Մերձավոր Արևելքում իր շրջագայություններն է սկսել ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին: Հոկտեմբերի 27-ին Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որի ժամանակ շեշտել է Ժնևում Իրանի ներկայության կարևորությունը: Բրահիմիի կարծիքով Իրանի մասնակցությունը «Ժնև-2»-ին անհրաժեշտ է և բնական:
Բրահիմին այժմ Սիրիայում է և փորձում է կողմերին համոզել նստել բանակցությունների սեղանի շուրջ. ավելի վաղ ընդդիմադիր 19 իսլամիստական խմբավորումներ կտրականապես հրաժարվել են մասնակցել խաղաղ համաժողովին, իսկ Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան համաժողովին մասնակցելու վերջնական որոշման մասին հայտնելու է նոյեմբերի 9-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա