Արևմտյան Ատրպատականում քրդական «Փեժակ» խմբավորման հետ զինված բախման արդյունքում իրանցի սահմանապահ է զոհվել
«Քրդական «Փեժակ» խմբավորման հետ զինված բախման արդյունքում իրանցի սահմանապահ է զոհվել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ԻԻՀ Արևմտյան Ազարբայջան (Արևմտյան Ատրպատական) նահանգի Բուրալան շրջանում քրդական «Փեժակ» ահաբեկչական խմբավորման և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սահմանապահ զորամիավորումների միջև տեղի ունեցած զինված բախման արդյունքում մեկ սահմանապահ է զոհվել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Իրանի և Պակիստանի սահմանին գտնվող Սարավան շրջանում Իրանցի սահմանապահների և «Ջայշ-ուլ ադլ» զինված խմբավորման միջև տեղի ունեցած զինված բախման արդյունքում 14 իրանցի սահմանապահ է զոհվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա