Մ.Ցաբրնոխ. ԵՄ-ն ցավում է, որ վերջին տարիներին ԼՂ հակամարտության հարցում առաջընթաց չի եղել
«Երեկ և այսօր ՀՀ բարձրաստիճան այրերի հետ տեղի ունեցած հանդիպումներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներ չեն եղել: ԵՄ-ն ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող գործընթացին: ԵՄ-ն ցավում է, որ վերջին մի քանի տարիներին առաջընթաց այս հարցում չի եղել, և ԵԽ շատ ներկայացուցիչներ ձգտում են գործընթացի ակտիվացմանը»,- Ազգային Ժողովում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը արդյո՞ք նախագահը ներկայացրել է իրեն այն պատճառները, թե ինչու Հայաստանը նման շրջադարձային որոշում կայացրեց` Մաքսային միությանը միանալու առումով, Մ.Ցաբրնոխը միայն նշեց. «Եթե մի պատճառ եք ուզում իմանալ, ես հիշում եմ ազգային անվտանգությունը»,- շեշտեց նա:
Նաև ավելացրեց, որ ԵՄ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստանի որոշմանը և ներկայումս որոնվում են հետագա համագործակցության ուղիները:
Նշենք, որ Երևանում կայացել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի Բյուրոյի նիստը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան