Փալոնեն կոչ է արել Սպիտակ Տանը միանալ պատմական ազնվությանը և հայ որբերի գորգը հանրային ցուցադրման տրամադրել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն կոչ է արել Սպիտակ Տանը միանալ պատմական ազնվությանը և հայ որբերի գորգը տրամադրել հանրային ցուցադրման: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքը:
Ֆրենկ Փալոնեն կոչ է արել ԱՄՆ նախագահ Օբամային վերանայել իր ավելի վաղ կայացրած որոշումը և թույ տալ, որ հայ որբերի գորգը հանրային ցուցադրման տրամադրվի` նշելով, որ Թուրքիայի կառավարությունը չպետք է թելադրի, թե արդյոք այս մաշկութային հարստությունը պետք է հանրային ցուցադրման տրամադրվի, թե ոչ:
Նշենք, որ գորգը գործել են 400 հայ որբ աղջիկներ, ովքեր աքսորվել էին Լիբանան: Գորգը նվիրվել է նախագահ Քելվին Քուլիջին 1920-ականներին՝ ի նշան երախտիքի հայերի հանդեպ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված մարդասիրական աջակցության:
Կոնգրեսականների նամակի արշավը սկսվեց այն ժամանակ, երբ «Washington Post» պարբերականը անցյալ շաբաթ հանդես եկավ հրապարակմամբ, այն մասին, որ Սպիտակ Տունը չի տրամադրելու հայ որբերի կողմից գործած գորգը հանրային ցուցադրության:
«Սպիտակ տան մերժումն առանց բացատրության անողջունելի քայլ է: Ամերիկայի հայ համայնքը շարունակում է արժեքավոր ներդրումներ կատարել ԱՄՆ-ում և մեր կառավարությունը պետք է օգնի համայնքին` բացահայտել իրենց պատմությունը, այդ թվում `Հայոց ցեղասպանությունը»,-նշված է Փալոնեի նամակում:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Փալոնեյին` Օբամայի վարչակազմի վրա ճնշում գործադրելու համար: Սա իրոք ողբերգական վկայություն է առ այն, որ վարչակազմը հարգանք է ցուցաբերում Անկարայի` ցեղասպանության մերժման հարցում զայրացած և անտրամաբանական արշավին:
Սպիտակ Տունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում լռություն է ցուցաբերում, իսկ հիմա էլ թույլ է տալիս օտարերկրյա կառավարությանն իրեն թելադրել, թե արվեստի որ գործը պետք է Սմիթսոնի ինստիտուտում հանրային ցուցադրմանը տրամադրվի»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Հիշեցնենք, որ կոնգրեսականներ Դեյվիդ Վալադոն և Ադամ Շիֆը կոչ են արել Կոնգրեսի իրենց գործընկերներին ստորագրել Սպիտակ տանն ուղղված նամակի տակ, որում կոչ է արվում Սպիտակ Տանը վերանայել հայ որբերի կողմից գործված գորգի հանրային ցուցադրման չտրամադրելու որոշումը:
Իսկ կոնգրեսական Բրեդ Շերմանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ղեկավար Դենիս Մաքդոնին հասցեագրված նամակում քննադատել էր Սմիթսոնի ինստիտուտում «որբի գորգի» ցուցադրությունն արգելելու մասին Սպիտակ տան որոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով