Դատարանը որոշել է փակել Պուտինի թիմակցի կնոջ լրատվամիջոցը
Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարել է Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային լրատվամիջոցների դաշնային ծառայության հայցը` www.rosbalt.ru կայքը փակելու մասին, փոխանցում է pravo.ru-ն:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Դաշնային ծառայությունը հոկտեմբերի սկզբին դիմել էր Մոսկվայի քաղաքային դատարան որպես հայցային պահանջ, խնդրելով լուծարել «Ռոսբալտ»-ը որպես լրատվամիջոց գրանցելու մասին վկայականը` «մի քանի անգամ ԶԼՄ-ների մասին օրենքի կոպիտ խախտումներ կատարելու համար»:
Բանն այն է, որ լրատվամիջոցը թողարկել է յութուբյան երկու տեսանյութեր` «Ջիգիթը Կրասնոդարից» և «Պուսի Ռիոթը պղծել է նավթային աշտարակները»: Ծառայության նախազգուշացնելուց հետո տեսանյութերը հեռացվել են լրատվամիջոցի կայքից:
«Ռոսբալտ»-ը ստեղծվել է 2001 թվականին պետերբուրգյան հայտնի լրագրող Նատալյա Չերկեսովայի կողմից: Վերջինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուժային հատվածի թիմակից Վիկտոր Չերկեսովի կինն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա