Թուրքագետ. Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցությունն անիրատեսական է
«Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցությունը ներկա փուլում անիրատեսական է, չկան դրա համար իրական նախադրյալներ: Դա Թուրքիայի խաղի մի մասն է, որը պայմանավորված է ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ հակասություններով»,- այսօր կայացած ասուլիսում անդրադառնալով Մաքսային միությանը Թուրքիայի միանալու մտադրության մասին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, նման տեսակետ հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա հիշեցրեց, որ Եվրամիությունն առժամանակ կասեցրել էր Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, ինչը պայմանավորված է Եվրամիության առաջ ստանձնած պարտավորությունները չկատարելով, որի վերջին վկայությունն էր Գեզի պուրակի հետ կապված շարժումը թուրքական իշխանությունների կողմից ճնշելը:
«Եվրամիությունը միայն վերջերս հայտարարեց, որ վերսկսում է բանակցությունները: Մաքսային միությանը Թուրքիայի միանալու այս խաղը կապված է Եվրամիության և ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու հետ»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի և ԵՄ Մաքսային միության անդամ է, իսկ Ռուսաստան-Բելառուս Ղազախստան Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին թուրքական պաշտոնական հայտարարություն չի եղել:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով