Հենիգ. Արևմուտքի համար անընդունելի է Սաակաշվիլիի հանդեպ կառավարության ագրեսիվ հռետորաբանությունը
Վրաստանում Գերմանիայի դեսպան Օրթվին Հենիգը հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Սաակաշվիլիի և նրա արևմտյան դաշնակիցների հանդեպ կառավարության ագրեսիվ հեռտորաբանությունը դատապարտելի քայլ է: Այս մասին տեղեկացնում է «Tabula» պարբերականը:
«Արդյո՞ք Վրաստանի նոր կառավարությունը 2012թ. հոկտեմբերին հրապարակայնորեն հայտարարեց, որ «մենք հաղթել ենք Սաակաշվիլիի կառավարությանը, նրանք լավ աշխատանք են կատարել` մենք էլ Սաակաշվիլի թիմի ձեռքբերումների հիման վրա ավելի շատ բան կանենք»: Այդ ժամանակ Արևմուքը կողջուներ նրանց այդ քայլը և նրանք բոլորը կսիրեին Իվանիշվիլին և նրա Վրացական երազանք կոալիցիային»,-նշել է Հենիգը:
Ըստ դեսպանի, Արևմուտքը հենց սկզբից աջակցություն էր ցուցաբերում Սաակաշվիլին և նրա թիմին, նրան դիտում էին որպես Արևմուտքի դաշնակից:
«Արևմուտքը միլիոնավոր դոլարներ է ծախսել, մենք քաղաքականապես ողջունեցինք նրան և ես կարծում եմ, որ մենք ճիշտ էինք այդ հարցում, քանի որ նա մի շարք ձեռքբերումներ ունի Վրաստանում:
Վերջին տարիներին, նա (Սահակաշվիլին) կենտրոնացել էր ավելի շատ արդիականացման վրա և դարձել ավելի ու ավելի հզոր, սակայն մի փոքր անտեսել էր ժողովրդավարական բարեփոխումները: Նոր կառավարության հռետորաբանությունը, որն օգտագործվում էր իշխանության գալու համար, Արևմուտքի համար քաղաքական և հոգեբանական տեսանկյունից անընդունելի է»,-նշել է վերջինս:
Ըստ Հենինգի, Իվանշվիլիի կողմից` Սաակաշվիլիին և նրա թիմին հանցագործներ որակելը Արևմուտքի ժողովրդի համար ապշեցուցիչ էր:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա