«The Independent». «Forbes» ամսագրի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշները շատ սուբյեկտիվ են
Հնարավոր է, որ հնագույն աշխարհաքաղաքական կլիշեներից մեկը վերանայման կարիք ունի։ Այս մասին գրում է «The Independent» պարբերականը:
«Ամեն դեպքում՝ սառը պատերազմի ավարտից հետո «աշխարհի ամենաազդեցիկ մարդու» տիտղոսը շնորհվել է ԱՄՆ նախագահին, սակայն այժմ, եթե հավատանք «Forbes» հանդեսին, այն փոխանցվել է այդ պատերազմում ԱՄՆ-ի հակառակորդ Ռուսաստանի նախագահին։
2009թ.-ից, երբ ամերիկյան գործարար ամսագիրն սկսեց հրապարակել ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշները և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկու անգամ չի զբաղեցրել առաջին հորիզոնականը։
2010թ.-ին տիտղոսը շնորհվել էր Հու Ձինտաոյին՝ Չինաստանի նախկին առաջնորդին, իսկ այժմ եկել է Վլադիմիր Պուտինի ժամանակը։
Նման վարկանիշները շատ սուբյեկտիվ են։ Իրականում դրանց գոյությունը վկայում է միայն ամերիկացիների մոլուցքի մասին։ Սակայն, անկասկած, դրանք հետաքրքիր են։
Օբամայի դիրքերի թուլացումն ու Պուտինի դիրքի բարելավումն (2012թ.-ին 3-րդ տեղն էր զբաղեցրել) ընդգծում է իշխանության բնույթի մասին հիմնական ճշմարտությունը։
Օբյեկտիվության շրջանակներում Ամերիկայում «կոշտ ուժն» իշխող է արդեն վաղուց. երկրի պաշտպանական բյուջեն գերազանցում է այլոց, նա ունի յուրօրինակ հնարավորություն։
Սակայն Օբամայի վերջին քայլերը, որոնցում մեծ տեղ են գրավում սիրիական հարցում նրա գործողությունները, ենթադրում են, որ նա իրեն անհարմարավետ է զգում այդ դերում։ Պուտինի առնչությամբ նման կասկածներ չկան։
Անգելա Մերկելը 5-րդ տեղն է գրավել, չնայած ռազմական ուժ կիրառելու Գերմանիայի պատրաստակամությունը գրեթե զրոյական է. նա շրջանցել է Դևիդ Քեմերոնին (11-րդ տեղ) և Ֆրանսուա Օլանդին (18-րդ տեղ). միջուկային տերությունների երկու առաջնորդներ, որոնք կոչ են անում Սիրիայի դեմ խիստ գործողություններ իրականացնել։
Իսկ վարկանիշում 4-րդ տեղը շնորհել Հռոմի նորընտիր պապին, հնարավոր է՝ չափազանց է։ Ֆրանցիսկոսի համեստությունն ու բարոյական օրինակը, իհարկե, հիացնում են, սակայն սկանդալները, որոնք շրջապատում են կաթոլիկ եկեղեցուն, դժվար կլինի լուծել։
Ընդհանուր առմամբ, իհարկե, ԱՄՆ-ն շարունակում է առաջատար մնալ։ 72 հոգանոց ցուցակում 28-ն ամերիկացիներ են։ Նրանց մեծ մասն ընկերությունների ղեկավարներն են։ Բացի Պուտինից՝ ցուցակում ընդամենը երեք ռուս կա»,-գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ նախօերին «Forbes» ամսագիրը տպագրել էր աշախարհի ամենազդեցիկ առաջնորդների ցանկը: Պուտինն ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակում գրավել էր 1-ին հորիզոնականը՝ հետևում թողնելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում