Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հարցականի տակ է
Ուկրաինայի և ԵՄ միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է տեղափոխվել 2014թ, եթե Կիևը չկատարի իր առջև դրված պահանջները, մասնավորապես նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի մասով: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, նախօրեին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Պաշտոնյան հիշեցրել է, որ Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթաժողովում համաձայնագրերը կնախաստորագրեն Մոլդովան և Վրաստանը, իսկ ահա 2014թ-ին դրանք կվավերացվեն: Նրա խոսքով, նույնը սպասվում է նաև Ուկրաինային, բայց այս պահին Տիմոշենկոյի բանտից ազատման հարցը մնում է դեռ չլուծված, ինչն էլ վտանգում է ստորագրման գործընթացը: Ու զգուշացրել է` խոստումը չկատարելը մեծ խնդիրներ կառաջացնի նրանց համար, այնպես որ ճիշտ կլինի, որ Կիևը «չխառնվի ու խորամանկություններ չանի, այլ անի այն, ինչ հարկավոր է»: