Թուրքիայի խորհրդարանում Վան նահանգի անվանափոխման օրինագիծ է մշակվում
Թուրքիայի խորհրդարանում Վանի նահանգը ներկայացնող անկախ պատգամավոր Այսել Թուղլուքը նոր օրինագիծ է մշակել, ըստ որի, առաջարկում է նահանգի անվան «V» տառը փոխարինել լատինական «W» տառով: Պատգամավորը նման առաջարկը հիմնավորել է այն հանգամանքով, որ դարեր շարունակ Վան անունը ունեցել է «Wan-Ուան» տարբերակը:
Թուղլուքը կարծում է, որ նահանգի անվանափոխության միջոցով կկասեցնի տեղի մշակութային արժեքների դեմ ընթացող հակաժողովրդական միտումները: Բացի այդ, ըստ նրա, «Wan» անվանումը հնչյունաբանական տեսանկյունից ավելի ճիշտ կհնչի:
Հիշեցնենք որ, Թուրքիայի կառավարության ներկայացրած «ժողովրդավարացման փաթեթ» կոչվող բարեփոխումների ծրագրով նախատեսվում է «W, Q և X» տառերը ևս ներառել թուրքերենի այբուբեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա