Հանրապետությունում պարենային ապրանքների գները մեկ ամսում աճել են 0.3%-ով
Պարենային ապրանքների գները հոկտեմբեր ամսին սեպտեմբերի նկատմամբ աճել են 0.3%-ով, իսկ մեկ տարվա ընթացքում` 2012թ-ի հոկտեմբերի համեմատ գրանցվել է 7.1% գնաճ: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` թանկացումները մեծապես պայմանավորվել են մսամթերքի, կաթնամթերքի, հրուշակեղենի, ձկնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի` 0.5-4.0% գնաճով:
Մեկ ամսվա ընթացքում բանջարեղենի գներն աճել են մինչև 9.3%-ով, ձկնամթերքի գները` 1.5%-ով, մսամթերքի ու կաթնամթերքի գները` 0.5%-ով և հացամթերքի գները` 0.1%-ով:
Մրգի ապրանքախմբում մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է 4.1% գնանկում, ինչը հիմնականում արքայանարնջի` 48.8%, տանձի` 16.6%, նռան` 11.2%, ընկույզի միջուկի` 10.2%, խաղողի` 7.8%, կիտրոնի`4.2% գնանկման արդյունք է:
Շաքարավազի հանրապետական միջին գինը 2013թ. հոկտեմբերին 2012թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 15.8%-ով, իսկ 2013թ. սեպտեմբերի համեմատ` 1.3%-ով:
Մեկ տարվա ընթացքում ամենամեծ գնաճը արձանագրվել է ձվի շուկայում: 2012թ-ի հոկտեմբերի համեմատ ձվի գինը բարձրացել է 33.5%-ով, սակայն այս տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ ձվի շուկայում գրանցվել է 1.2% գնանկում:
Նախորդող հրապարակումներ`
Կերը թանկացել է. Ձու արտադրողների պատճառաբանությունը` ՏՄՊՊՀ-ին
Մեկ տարում ձուն թանկացել է 38.6%-ով
Ածան հավերի թիվը նվազել է. Ձվի առումով Հայաստանը ինքնաբավ երկրից դարձել է ներմուծող
Նախորդ տարի Հայաստան ոչ մի հատ ձու չի ներկրվել
Ձու ներկրելու թույլտվություն ունեցող ընկերությունների թիվը մեկ ամսում եռապատկվել է
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում