5, թե՞ 10 տոկոս.Որքանո՞վ են ավելանալու թոշակները հունվարի 1-ից
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2014թ-ի պետական բյուջեի քննարկումների ժամանակ հանդես է եկել կենսաթոշակային փոփոխությունների նոր բանաձևով, համաձայն որի հունվարի 1-ից պետք է բարձրանան կենսաթոշակները. եթե, իհարկե, Ազգային Ժողովը բյուջեի նախագիծը հաստատի առանցփոփոխության.
«Այս բանաձևով առաջարկվում է այնպիսի աճ ապահովել, որ շուրջ 32 հազար անձի համար կենսաթոշակի չափը գերազանցի ծայրահեղ աղքատության շեմը»,- ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ներկայացրեց բանաձևի փոփոխության արդյունքում առաջարկությունները .
2014թ-ից չի աճի շուրջ 450 կենսաթոշակառուի կենսաթոշակ;
Մինչև 5 տոկոս աճ կլինի շուրջ 60 կենսաթոշակառուի համար;
5-10 տոկոսով կաճի 19.500 կենսաթաշակառուի կենսաթոշակ;
10-15 տոկոսով կաճի շուրջ 165 հազար կենսաթոշակառուի կենսաթոշակ;
15-20 տոկոսով կաճի 101 հազար կենսաթոշակառուի կենսաթոշակ;
20-40 տոկոսով կաճի մինչև164 հազար կենսաթոշակառուի կենսաթոշակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները