ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչներն ու և հրատարակիչները հավաքվում են Երևանում
Երևանում մեկնարկում է ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 7-րդ եռօրյա համաժողովը՝ «Բանահյուսություն և գրականություն. թարգմանական բանավեճ» խորագրով: Այս մասին Panorama.am-ին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Համաժողովի բացումը կկայանա այսօր Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում նիստերի դահլիճում: Համաժողովին կմասնակցեն թարգմանիչներ, հրատարակիչներ, գրական գործակալներ ԱՊՀ և Բալթյան երկրներից:
VII համաժողովի քննարկման հիմնական թեմաներն են՝
• ◆ ազգային բանահյուսության ժառանգության ներկայացումը օտարալեզու մշակույթների ավանդույթներում,
• ◆ թարգմանության առանձնահատկությունները ինչպես դասական բանահյուսական ժանրերում (հեքիաթ, ասացվածք, երգ և այլն), այնպես էլ ժամանակակից քաղաքային բանահյուսությունում,
• ◆ բանահյուսություն և մանկական գրականություն. թարգմանական և հրատարակչական բանավեճ,
• ◆ բանահյուսական տարրերի տարբերակումը և համարժեք թարգմանությունը պոստմոդեռնիստական զգայականության համատեքստում:
Համաժողովի շրջանակներում կանցկացվեն ավանդական դարձած վարպետության դասեր, սեմինարներ, ընթերցումներ Երևանի առաջատար բուհերում: Նախատեսվում են նաև գրքերի թեմատիկ շնորհանդեսներ, այդ թվում, Բանահյուսությունը և ժամանակակից գրականությունը թարգմանական և հրատարակչական նախագծերում («Ռուսսկիյ Գուլլիվեր», «Էդիտ Պրինտ», «Զանգակ 97» հրատարակչություններ) և ժամանակակից գրական նախագծեր դասականների թանգարաններում:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան`
• ◆ Ե. Չարենցի ընտիր բանաստեղծությունների ժողովածուն ուկրաիներեն թարգմանությամբ,
• ◆ Լ. Խեչոյանի «Խնկի ծառեր» գրքի ուկրաիներեն հրատարակությունը,
• ◆ Ուզբեկստանի ժամանակակից գրականությունը ռուսերենով:
Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում՝
• ◆ Հայկական և վրացական ժամանակակից արձակ,
• ◆ Բալթիական բանահյուսության և ժամանակակից գրականության հայերեն թարգմանությունները,
• ◆ Ումբերտո Էկոյի և Էուջենիո Կարմիի «Երեք հեքիաթը» ռուսերեն լեզվով:
Կկազմակերպվեն կլոր սեղաններ և սեմինարներ «Մանկական գրականություն և բանահյուսություն», «Բանահյուսությունը ժամանակակից գրականության մեջ», «Թարգմանական գրականության առաջ մղումը» թեմաներով:
Համաժողովի շրջանակներում նոյեմբերի 1-3-ը Հայաստանի ճարտարապետների միությունում կանցկացվի «Ֆոլքարտորիում», որն իրենից ներկայացնում է Հերիքնազ Գալստյանի (Հայաստան) և Տատյանա Դանիլյանցի (Ռուսաստան) աշխատանքների ցուցահանդես, ինչպես նաև հայկական ազգագրական պարեր ներկայացնող արար, որի մեջ կներգրավվեն համաժողովի այլազգի մասնակիցները:
Նշենք, որ համաժողովը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո և ԱՊՀ մասնակից-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան