Հալաբյանում տեղի ունեցած վթարից տուժածների թվում երեխաներ կան
Այսօր ժամը 11:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով 11 տուժած տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տուժածներից 3-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 6-ը` տարբեր աստիճանի կոտրվածքներով այս պահի դրությամբ հետազոտվում են:
«Արմենիա» ՀԲԿ-ից 3 տարեկան և 5 տարեկան 2 երեխա կոտրվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Նախորդող հրապարակում`
Խոշոր ավտովթար Հալաբյան փողոցում. «Արմենիա» ԲԿ-ում խառնված են
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը