Տեր Վահրամ. Հելլոուինի տոնակատարությունը մերժելի և դատապարտելի է Հայ եկեղեցու կողմից
Հելլոուինի տոնախմբությունների կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում նկատառումներ է ներկայացրել:
Հելլոուինի տոնախմբությունը բացարձակ որևէ կապ չունի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հետ, նաև` մեր մշակույթի և ինքնության հետ: Ավելին` այդ տոնակատարությունը մերժելի և դատապարտելի է, որովհետև փաստորեն մեր հասարակության տարբեր անդամներ, լինելով քրիստոնյա, տոնում են հեթանոսական մի տոն` կամա թե ակամա ներքաշվելով դրա հիմքում ընկած սատանիստական պաշտամունքների մեջ:
Մեր ժողովուրդը չպետք է տուրք տա այդ օտարաշունչ երևույթին, այլ ընդհակառակը պետք է գիտակցաբար մերժի, որովհետև, այն գալիս է տարեմուտին կատարվող կելտական գիշերային խրախճանքներից, որոնք ուղեկցվում էին գինարբուքներով և անբարո տեսարաններով` այն հավատքով, որ այդպիսով վերանում է ողջերի և մեռյալների աշխարհը բաժանող սահմանը: Իսկ զգեստավորվելով չարը խորհրդանշող տարբեր դիմակներով ու գազանների մորթիներով` կելտերը վախեցնում էին ոգիներին, հյուրասիրություն էին պատրաստում` սիրաշահելու նույն չար ոգիներին` հեռու պահելու նրանց իրենց հարկերից:
Ճիշտ է հետագայում տոնը արհեստականորեն զգեստավորեց քրիստոնեությամբ. հեթանոսական տոնախմբության և քրիստոնեական «Բոլոր սրբերի տոնի» ամսաթվերի համընկնումը ակամայից պատճառ հանդիսացավ, որպեսզի կելտական Սամայնի տարրերը հասնեն մինչև մեր օրերը: Տեղեկացնեմ, որ Հայոց Եկեղեցում «Տօն ամենայն սրբոց, հնից եւ նորից, յայտից եւ անյայտից»-ը շարժական տոն է և չի նշվում պարտադիր նոյեմերի 1-ին:
Կարող է զվարճալի է թվում այդ տոնակատարությունը, բայց, հավատացեք, իր բուն խորհրդով իր ավերն ակամայից գործում է»:
Ըստ Վիկիպեդիայի, հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը ԱՄՆ-ում և Եվրոպայում նշվում է Հելոուինի տոնը։ Ճիշտ է, այս տոնն արևմտյան ծագում ունի, սակայն վերջին տարիներին տարածում է գտել նաև Հայաստանում։ Երևանում Հելոուինի կապակցությամբ մեր հայ երիտասարդները տարբեր ակումբներում ամեն տարի կազմակերպում են հետաքրքիր միջոցառումներ` Party-ներ, հելոուինին համապատասխան «սարսափ» ներշնչող երեկույթներերեկոներ, որտեղ երգում են տարբեր ռոք խմբեր։ Իսկ կախարդների, վամպիրների տարբեր դիմակներ կրելն այս տոնի պարտադիր պայմաններից մեկն է։
ԱՄՆ-ում այս տոնին շատ ակտիվորեն են պատրաստվում։ Ամերիկացիներն այն նաև անվանում են «Դդումի տոն»։ Դդումը Հելոուինի չար ուժերի գլխավոր հատկանիշն է։ Այս օրը նրանք դդումից տարբեր ուտելիքներ են պատրաստում ու համտեսում։ Բացի ուտելիքներից դդումներով փորագրություններ են անում, մոմեր վառում դդմի ներսում և այլն։ Անգամ լողում են դդումե նավակներով։ Արևմուտքում այս օրը փոքրիկները թակում են մարդկանց դռներն ու քաղցրավենիք պահանջում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները