«The Huffington Post». Հայ որբերի գորգը ոչ միայն ցեղասպանության, այլ նաև Ամերիկայի ժողովրդի առատաձեռնության խորհրդանիշ է
«The Huffington Post» պարբերականը տպագրել է հոդվածագիր Քեյթ Դայվիդ Ուոթեպուֆի (Watenpaugh)` «Պարոն նախագահ հայ որբերի գորգը ամերիկայի ժողովրդին տրամադրեք» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը`որոշ կրճատումներով.
«1920թ. սև ու սպիտակ լուսանկարը բացահայտում է հայ որբերի կողմից գործված գորգի գեղեցկությունը: Այս գորգը գործվել է նրանց կողմից Լիբանանում և գորգը նվիրվել է նախագահ Քելվին Քուլիջին 1920-ականներին՝ ի նշան երախտիքի հայերի հանդեպ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված մարդասիրական աջակցության:
Բայց եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չփոխի իր միտքը, ապա Ամերիկայի ժողովուրդը չի տեսնի գորգը և չի տեղեկանա այդ գորգը գործած երեխաների պատմությանը:
Հայ որբերի գորգը գործել են միլիոնավոր հանգույցներով, բրդե թելեր վերածել են կենդանիների և բույսերի` Եդեմի այգու պատկերի: Այս գորգը գործած որբերը Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ցեղասպանության վերապարածներն են:
Օգնության մեծ մասը եկել էր Մերձավոր Արևելքի կազմակերպությունից, որին արտոնագրեր էր տրամադրել ԱՄՆ Կոնգրեսը` կերակրելու և հոգ տանելու Միջին Արևելքում գտնվող հայ և հույն 100.000 որբերի մասին:
Գորգը գտնվում է Սպիտակ տան պահեստում: Սկզբում Սպիտակ տունը համաձայնվել էր այն հանրային ցուցադրման տրամադրել Սմիթսոնի թանգարանում դեկտեմբերին կայանալիք միջոցառմանը, սակայն վերջերս հայտարարել է, որ չի կարող այն տրամադրել:
Թուրքիայի կառավարությունը, չնայած մի շարք պատմաբանների կողմից բերված փաստարկներին, հրաժարվում է լայնածավալ սպանությունները և տեղահանումները որպես ցեղասպանություն որակել: Ամեն տարի Անկարան ինտեսիվ դիվանագիտական ճնշում է գործադրում, որպեսզի կանխի ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման գործըթնացը:
Թուրքիային վիրավորելու վախն է պատճառը, որ Սպիտակ Տունը մերժել է գորգը տրամադրել:
Այս գորգը պարզապես ոչ միայն ցեղասպանության, այլ նաև Ամերիկայի ժողովրդի առատաձեռնության խորհրդանիշ է:
Այն արվեստի հոյակապ աշխատանքը է, ինչպես նաև դառը անցյալի հիշեցում: Այսօր, երբ միլիոնավոր երեխաներ տառապում են Սիրիայի պատերազմի պատճառով, մենք պետք է հիշենք մեր կարեկցանքի ավանդույթը»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան