«Հայկական ժամանակ»-ի հարցը բուռն ծիծաղ է առաջացրել ԵԱՀԿ պաշտոնյայի մոտ
Երևանում գտնվող ԵԱՀԿ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրին «Հայկական Ժամանակ» օրաթերթի թղթակիցը հարցրել է, թե ՀՀ ոստիկանական նոր համազգեստը որքանո՞վ է խթանում բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը:
Հարցը բուռն ծիծաղ է առաջացրել Ֆլուրի մոտ: Ի վերջո հանդարտվելուց հետո նա պատասխանել է. «Դա կարող է բարեփոխումների խորհրդանիշ լինել, բայց համազգեստ փոխելը ինքնին բարեփոխում չի, դա համազգեստի բարեփոխում է, այլ ոչ թե ոստիկանության»,- ասել Է Ֆիլիպ Ֆլուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում