Ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում սոցցանցերում քաղաքական գործիչներին պատվերով հայհոյողներին բացահայտելու ուղղությամբ
«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է.«Ըստ վստահելի աղբյուրների` ոստիկանությունը վերջերս սկսել է իրականացնել սոցցանցերի մոնիթորինգ` նպատակ ունենալով բացահայտել այն կառույցներին, որոնք վճարովի հիմունքներով վարձում են երիտասարդների և դեռահասների` պատվերով այս կամ այն քաղաքական գործչին կամ բիզնեսմենին հայհոյանքների տարափի տակ թողնելու համար:
«Իրավունք»-ի աղբյուրների վկայությամբ` արդեն որոշակի բացահայտումներ արվել են, և հարցաքննության են կանչվել համակարգչահեններ «Սիվիլիթասից», «Ժառանգությունից» և ՀԱԿ-ից»: