Մհեր Շահգելդյան. ՄՄ-ին անդամակցությունը բխում է մեր ազգային շահերից
Մաքսային միությանն անդամակցությունը բխում է մեր ազգային շահերից՝ տնտեսական, առևտրային, անվտանգության: Ասուլիսում նման դիտարկում արեց ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
«Մաքսային միությունն ընդհանուր տարածքում առևտրային հարաբերությունները զարգացնելու հնարավորություն է ստեղծելու»,- նշեց նա՝ հավելելով, որ Ռուսաստանում 2,5 մլն հայ կա, որոնք մեծ մասամբ գործարարներ են և այս մարդկանց պոտենցիալը ևս մեծ հնարավորություններ է ստեղծելու:
Նա չհամաձայնվեց այն դիտարկման հետ, թե Մաքսային միության ստեղծումը նոր Սովետական Միության ձևավորումն է, քանի որ, ըստ նրա, պատմությունը ցույց է տվել, որ մի բան ոչ մի տեղում նույն ձևով չի կրկնվում:
Մ. Շահգելդյանի խոսքով, ՕԵԿ-ը ոչ ռուսամետ է, ոչ եվրոպամետ, այլ հայամետ է, թեև միշտ պաշտպանել է եվրոպական արժեքների ներդրման մոտեցումները ու հիմա էլ շարունակում է պաշտպանել:
Ըստ նրա, Հայաստան-ԵՄ հարաբերությունները պետք է շարունակել զարգացնել, որը բերում է իրավական, քաղաքական, տնտեսական համակարգերի արդիականացում, ինչն անհրաժեշտ է մեր պետությանը, հասարակությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան