Արցախում երեխաների շրջանում աղիքային սուր վարակը տարածվել է կոնտակտ ճանապարհով
Ստեփանակերտում երեխաների շրջանում աղիքային սուր վարակը տարածվել է կոնտակտ ճանապարհով: Արցախի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենք ուսումնասիրություն են կատարել, որի արդյունքում ոչ սննդամթերքում, ոչ ջրում մանրէներ չեն հայտնաբերվել:
Տեսչության վերջնական եզրակացության համաձայն` համաճարակը տարածվել է կոնտակտ-կենցաղային ճանապարհով: Նշենք, որ Առողջապահության նախարարության ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն` մատակարարների տարաների և մանկապարտեզների իրերի լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ:
Հավելենք, որ նախօրեին Արցախի առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդանոցի» գործադիր տնօրեն Ստելլա Միքայելյանը Panorama.am-ին հայտնել էր, որ հիվանդների մեծ հոսք արդեն չկա, բայց աղիքային սուր վարակով երեխաներ մանկապարտեզներից և դպրոցներից շարունակում են հոսպիտալացվել:
Նա նաև նշել է, որ այս հիվանդությամբ նոր երեխաներ էլ են բուժվում, ովքեր ուսումնական հաստատություններ չեն հաճախում, մեկուկես, երկու տարեկան հասակի են:
Նախորդիվ`
Արցախում շարունակվում է սուր աղիքային վարակով երեխաների հոսպիտալացումը
Արցախում մանկապարտեզներից և դպրոցներից սուր աղիքային վարակով 42 երեխա է հոսպիտալացվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա