«ՌեԱնիմանիան» փակվեց. Մրցութային ծրագրում հաղթած ֆիլմերը
«Մոսկվա» կինոթատրոնում նախօրեին տեղի է ունեցել «ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում հայտարարվել են մրցութային ծրագրում հաղթող ֆիլմերը:
Լավագույն Լիամետրաժ Ֆիլմ անվանակարգում հաղթել է «Իմ Մայրիկը Ամերիկայում է և Նա Հանդիպել է Բուֆալո Բիլլին»:
Լիամետրաժ ֆիլմ անվանակարգում ժյուրիի հատուկ նշման է արժանացել «Ռիո 2096` Սիրո և Ցասման Պատմություն»:
Լավագույն Կարճամետրաժ Ֆիլմ անվանակարգում հաղթել է «Ճագարաստանը», ժյուրիի հատուկ նշման է արժանացել «Կռիվ» ֆիլմը:
Լավագույն Հայկական Կարճամետրաժ ֆիլմի Լև Ատամանովի Հատուկ Մրցանակին է արժանացել Նաիրա Մուրադյանի «Բալետը»:
Ռուբեն Գևորգյանցը Կինոմիության հատուկ մրցանակը հաձնել է Պրիթ Տենդերին «Թրթուրներ Կերակրողը» ֆիլմի համար:
Լավագույն հեռուստատեսային և Ուսուցողական հոլովակի անվանակարգում հաղթել է «Անտոնը»: Լավագույն Ավարտական անվանակարգի հաղթող ճանաչվել` «Շփոթված երեխան»:
Լավագույն Գեղարվեստական/Նկարչական Լուծում անվանակարգի մրցանակին արժանացել է Բիլ Փլիմփթոնի՝ «Դավաճանություն» ֆիլմը: Լավագույն Անիմացիոն Կերպար է ճանչվել Յունգը, Հաստատված է Որդեգրության Համար ֆիլմից:
Լավագույն Գովազդային Հոլովակ անվանակարգի մրցանակակիրը «Գլորվող Սաֆարի» հոլովակն է: Ռոբերտ Սահակյանցի հատուկ մրցանակին արժանացել է Ջորջ Շվիցգիբլը Շվեյցարիայից։ Կոնվերս բանկի 20 ամյակին նվիրված հատուկ մրցանակին արժանացել է Զաքար Դեմիրճյանը:
Միջազգային անիմացիոն «ՌեԱնիմանիա» կինոփառատոնն այս տարի տոնեց իր հնգամյա հոբելյանը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգ ամյակի հետ:
Այս տարին «ՌեԱնիմանիա» փառատոնի համար բացառիկ է նաև նրանով, որ այն ընդլայնեց իր սփռվածությունը: Նոյեմբերի 1-3-ը փառատոնը կանցկացվի նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում: Կինոփառատոնն այս տարի անցկացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան