«Ենի Մուսավաթ». Ադրբեջանը հետպատերազմյան շրջանում մոտ 5000 զինծառայող է կորցրել
Ղարաբաղյան պատերազմից 21 տարի անց Ադրբեջանը պաշտոնապես չի հստակեցրել պատերազմում զոհված ադրբեջանցիների թվաքանակը:
«Ենի Մուսավաթ» թերթը սեփական հետազոտություն է անցկացրել և բացահայտել, որ ադրբեջանական բանակի հիմնական կորուստները եղել են Աղդամի շրջանում, ինչպես նաև 1994 թվականի ձմռան և գարնան ամիսներին Քարվաճառի շրջանում տեղի ունեցած մարտերում: Այդ գործողություններում թույլ տրված սխալների պատճառով հազարավոր ադրբեջանցի զինվորներ են զոհվել:
Համաձայն թերթի` Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանը 20 հազար մարդ է կորցրել, 50 հազար մարդ վնասվածքներ է ստացել, 486 մարդ էլ անհայտ կորած է:
Ամենալուրջ կորուստները Աղդամի շրջանում են եղել՝ մոտ 7000:
«Սակայն, կորուստները չեն սահմանափակվում միայն պատերազմական գործողությունների ժամանակաշրջանով: 1994 թ-ին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ադրբեջանական բանակում հազարավոր զինծառայողներ են զոհվել: Մեր տեղեկություններով` 1995 թ-ից մինչ այժմ ադրբեջանական բանակը 5 հազարից ավելի զինծառայող է կորցրել»,- գրում է թերթը:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտոնյաները Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանցիների կորուստների մասին հաճախ տարբեր թվեր են հնչեցնում՝ փորձելով կրճատել զոհվածների քանակը: Այսպես, եթե Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը 1994 թվականի հունիսին խոսում էր 21 հազար զոհվածների մասին, ապա գործող նախագահ Իլհամ Ալիևը Al Jazeera հեռուստաալիքին տրված հարցազրույցի ժամանակ (2011 թ. հոկտեմբերին) հայտարարել է 13-15 հազար զոհվածների ու անհայտ կորածների մասին:
Հատկանշական է, որ դեռևս 2007 թվականի փետրվարին ադրբեջանական 9 ՀԿ-ներ և 3 փորձագետներ սեփական տվյալներն են հրապարակել, համաձայն որի Ղարաբաղյան պատերազմում 24 հազար ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ինչպես նաև 4.5 հազարը անհայտ կորել են:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան