Բ. Նավասարդյան. Քաղաքացիական հասակարությունը ցույց տալով բարեփոխումների իրական մակարդակը օգնում է պետությունը
«Ժողովրդական դիվանագիտությունը կարող է օգտակար լինել, եթե հայ-ադրբեջանական հակամարտության կողմերի դիրքորոշումները միտված լինեն խնդիրների լուծմանը»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հասարակակական կազմակերպությունների դերին ժողովրդական դիվանագիտության մեջ ասաց «Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նա նշեց, որ հասարակական կազմակերպություններին շատ հաճախ մեղադրում են, թե երկրի «ներսի աղբը» նրանք հանում են միջագային ասպարեզ:
«Քաղաքացիական հասակարությունը ցույց տալով բարեփոխումների իրական մակարդակը օգնում է պետությունը ավելի արդյունավետ իրականացնել բարեփոխումները: Հասարակական կազմակերպությունները շատ հաճախ ներկայացնում են բարեփոխումների իրական մակարդակը երկրում»,-նշեց Բ. Նավասարդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը