Շ.Դոյդոյան. «Ժանգոտ» կողպեքը Երևանի քաղաքապետարանից հետ չի վերցվել
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը facebook-յան իր էջում, դիմելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանին հետաքրքրվել է.
«Հարգելի տիկին Դոյդոյան, գուցե չեք լսել, որ ավագանու երեկվա նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, որ տեղեկատվության ազատության կենտրոնի ղեկավարությունը ներողություն է խնդրել իրենցից այն բանի համար, որ Երևանի քաղաքապետարանին «շնորհած» ժանգոտ կողպեք մրցանակը սխալմամբ է տրվել Երևանին, որովհետև իրենք ապացուցել են վերոնշյալ հ/կ-ին, թե որքան թափանցիկ ու բաց են իրենք աշխատում: Ուզում եմ հաստատեք այս լուրը կամ հերքեք»,- գրառել է տիկին Բախշյանն ու ավելացրել, որ այդ տեղեկությունը, որը հնչեցրել է Երևանի ավագանու աշխատակազմի քարտուղարը, հաստատվել է նաև քաղաքապետի կողմից:
Շուշան Դոյդոյանն էլ արձագանքել է .
«Բացարձակ սուտ է տիկին Բախշյան»:
Հիշեցնենք սեպտեմբերին կայացած ամենամյա մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ շնորհվել էր Երևանի քաղաքապետարանին` որպես քաղաքացիների տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա