Հարցազրույցներ 11:16 02/11/2013

Դատական վեճ՝ երեխայի ալիմենտի չափի շուրջ. Պաշտոնյան պատրաստ է 35 հազար դրամ վճարել դստերը

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը և նրա նախկին կինը՝ Լիլիթ Տիգրանյանը, այժմ հայտնվել են դատարանում: 1999 թվականին մեկ տարի տևած ամուսնական կյանքից հետո ամուսնալուծվում են և 2000-ին Պարգև Ավետիսյանը դատարանի միջոցով պարտավորվում է երեխայի համար ամսական ալիմենտ վճարել՝ սկզբում 5000 դրամ, իսկ 2002 թվականից սկսած՝ 8000 դրամ:

Այժմ երեխան 14 տարեկան է, և նրա մայրը՝ Լիլիթը ու նրա ներկայացուցիչ Փաստաբանների պալատի փաստաբան Ապետնակ Պողոսյանը հայցով դիմել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նախկինում սահմանված ալիմենտի չափը փոխելու և ծնողի վաստակի կամ այլ եկամտի մեկ քառորդի չափով ալիմենտ սահմանելու պահանջով: Սակայն Պարգև Ավետիսյանը և դատարանում նրա ներկայացուցիչ Փաստաբանների պալատի փաստաբան Հարություն Ազատյանը առարկում են ներկայացված հայցին, այն համարում անհիմն և առաջարկում գնալ հաշտեցման ու որպես ալիմենտ վճարել ամսական ֆիքսված գումար՝ 35 հազար դրամ: Բայց այս առաջարկին էլ համաձայն չեն հայցվորն ու նրա ներկայացուցիչը. Լիլիթն ասում է, որ երեխան մեծանում է, իսկ ինքը 35 հազար դրամով չի կարող բավարարել նրա առօրյա գոնե դպրոցական ծախսերը: 

Փաստաբան Ապետնակ Պողոսյանը, վկայակոչելով դեռ նախորդ տարիներին դատարան ներկայացված պատասխանող կողմի փաստաթղթերը, ասում է, որ Ավետիսյանը դատարանին համոզել է, որ ինքը ամսական ստանում էր 77 ԱՄՆ դոլար աշխատավարձ, ունի ընտանիք և չի կարող 8000 դրամից ավել ալիմենտ հատկացնել երեխային: Այս անգամ դատարան ներկայացված տեղեկանքում պրոռեկտորը նշել է, որ համալսարանում իր ստացած աշխատավարձը կազմում է շուրջ 200 հազար դրամ և կարող է ալիմենտը վճարել 25 հազար դրամի չափով:

Ըստ փաստաբան Պողոսյանի, հաշվի առնելով նվազագույն աշխատավարձի մասին օրենսդրությունը, իրենք պահանջում են փոփոխել ալիմենտի չափը՝ այն հասցնելով պատասխանող կողմի ստացած ընդհանուր եկամուտների 1/4-րդով: «Իմ ունեցած տեղեկություններով, Պարգև Ավետիսյանի եկամուտների չափը կազմում է ավելի, քան մեկ միլիոն դրամ: Նրանց կողմից փորձ է արվում խեղաթյուրել դատական գործընթացը և պահանջել, որ ֆիքսված գումար լինի, որը բնականաբար, մեր պահանջածից քիչ է», -մեզ հետ զրույցում ասաց պարոն Պողոսյանը:

Եվ որպեսզի իր ունեցած տեղեկությունը ճշտի, մինչև նախնական դատական նիստը, Ապետնակ Պողոսյանը հարցում էր արել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե՝ պարզելու, թե որքան եկամուտ ունի Սլավոնական համալսարանի պրոռեկտորը: Սակայն երկու անգամ փաստաբանի կատարած հարցմանը հրաժարվել են պատասխանել՝ նշելով, որ «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում կազմակերպություններում գրանցված աշխատակիցների անհատական հաշվառում չի իրականացվում»: Կենտրոնական բանկից ևս չեն պատասխանել Պարգև Ավետիսյանի ունեցած բանկային հաշիվների մասին հարցմանը: Ի դեպ, Ապետնակ Պողոսյանը ՊԵԿ-ի կողմից իր հարցերին չպատասխանելու համար դիմել է Վարչական դատարան, սակայն այստեղ նրա հայցադիմումը վարույթ չի ընդունվել՝ գրությունը վարչական ակտ չհամարելու պատճառաբանությամբ:

Պարոն Պողոսյանը դրանից հետո մերժումներ է ստացել նաև վերաքննիչ ու վճռաբեկ բողոքներ ներկայացնելուց հետո: Այդքանից հետո փաստաբանի համար հստակ է՝ «որոշ շահագրգիռ անձինք ուղղակի խոչընդոտում են արդարադատության իրականացմանը», քանի որ Պարգև Ավետիսյանը Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանի եղբայրն է:

Ինչևէ, նոյեմբերի 1-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ տեղի ունեցած նախնական դատական նիստում դատարանը մերժեց հայցվոր կողմի միջնորդությունները դտարանի միջոցով պետեկամուտների կոմիտեից ու Կենտրոնական բանկից Պարգև Ավետիսյանի եկամուտների մասին տեղեկություն ստանալու վերաբերյալ:

Այնուհետև, պատասխանող կողմի ներկայացուցիչ Հարություն Ազատյանը հայցվոր կողմին առաջարկեց հաշտության համաձայնության գալ ու ամսական Պարգև Ավետիսյանի կողմից ստանալ 35 հազար դրամ ֆիքսված ալիմենտ՝ 10 հազարով ավելի, քան ավելի վաղ նշվել էր պատասխանող կողմի դատարան ներկայացված փաստաթղթում: Սակայն դատարանում Լիլիթ Տիգրանյանը հայտարարեց, որ այդ գումարը բավարար չէ երեխային պահելու համար ու ինքը համաձայն չէ գնալ հաշտեցման: Իսկ Ապետնակ Պողոսյանն էլ դատարանում հայտարարեց, որ եթե սահմանվի ֆիքսված գումար, ապա դա կհակասի թե ՀՀ գործող օրենսդրությանը, թե Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմանը («Գոհար Կիրակոսյանն ընդդեմ Լևոն Զազյանի» գործ-հեղ.):

Կողմերը այդպես էլ հաշտության համաձայնության չեկան, և նախնական դատական նիստը մտավ դատաքննության փուլ ու քանի որ դատավորը արձակուրդ էր մեկնելու, նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 3-ը:

Նիստից հետո Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Պարգև Ավետիսյանի ներկայացուցիչ Հարություն Ազատյանն ասաց, որ իր վստահորդի հետ քննարկել են, և ինքը նախապես հայտարարված 25 հազար դրամ ալիմենտի գումարը պատրաստ է դարձնել 35 հազար դրամ: «Մենք մինչև դատական նիստը խոսել, քննարկել ենք, և նա պատրաստ է 10 հազար դրամ ավելացնել, այն է՝ 35 հազար դրամ կայուն գումար ալիմենտ վճարել: Հաշտության համաձայնության գալով մենք ուզում էինք ուղղակի լուծել վեճը», -փոխանցեց փաստաբանը: Նա, մատնանշելով ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածը, որի համաձայն կայուն գումարով ալիմենտ է բռնագանձվում այն դեպքում, երբ ալիմենտ վճարող անձի եկամուտը կամ աշխատավարձը կայուն չէ, պնդում է, որ հայցվորի պահանջն անհիմն է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության. Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}