Ուռուցքաբանության կենտրոնը կհանձնվի 2016թ-ին. Դ.Դումանյան
2014թ-ին կլուծվեն Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախագծային հարցերը, թեև առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը չի բացառում, որ հնարավոր է մեկնարկեն նաև կենտրոնի շինարարական աշխատանքները: Այս մասին նախօրեին խորհրդարանում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց նախարարը` անդրադառնալով այն հարցին, որ ուռուցքաբանության կենտրոնը անհրաժեշտություն է մեր երկրի համար:
Ըստ նախարարի` կենտրոնը մի քանի բաղադրիչ է ունենալու. «Մի բաղադրիչը ճառագայթային-ախտորոշման և բուժման ժամանակակից կենտրոն ստեղծելն է: Հաջորդը հիվանդանոցային- բժշկական օգնությունն է և որպես դրա մաս իզոտոպային բժշկությանն է»,- թվարկեց նախարարը, տեղեկացնելով, որ կառուցվելիքը այնպիսի կենտրոն է լինելու, որ առաջարկելու է ոչ միայն ուռուցքաբանության, այլև սիրտ-անոթային համակարգի և այլ հիվանդությունների ախտորոշում.
«Այն պետք է առաջատար կենտրոն լինի: Սա լինելու է մի կենտրոն, որը Հայաստանում աշխատելու է հանրային, պետական կառավարման միջոցով և նաև ներդրումներն էլ են այդպես լինելու` կլինի և պետական ներդրող, և մասնավոր ներդրումներ»,- շեշտեց Դերենիկ Դումանյանը:
Նախարարի հավաստմամբ, ֆինանսական բոլոր հարցերը լուծված են, վարկայինները նույնպես, այնպես որ առկա տվյալներով կենտրոնը պատրաստ կլինի 2016թ-ի ընթացքում: Ու նաև խոստացավ, որ կենտրոնի ստեղծելուց հետո Հայաստանում այդ հիվանդությունների գծով նկատելի կլինի որակական փոփոխություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա