Րաֆֆին ասել է, որ Պուտինն իրեն Հայաստանի նախագահ է նշանակելու
«Հրապարակ»-ում կարդում ենք.«Հավերժ որոնումների մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության լիդեր Րաֆֆի Հովհաննիսյանը հայաստանյան ընդդիմադիր դաշտի լիդերներից մեկին ասել է, որ «Ռուսաստանը շուտով գահընկեց է անելու Սերժ Սարգսյանին, իր թեկնածուին դարձնի նախագահ, և դա` շատ շուտով»:
Ով է Ռուսաստանի «թեկնածուն»` նա չի ասել, սակայն հասկացրել է, որ այդ «Խաչիկյանը» ոչ թե Քոչարյանը, այլ նույն ինքը` նախորդ նախագահական ընտրություններում մոտ 40 տոկոս ստացած, ՀՀ իշխանություններից, Վլադիմիր Գասպարյանից, Բարաք Օբամայից «բադասխան» պահաջող, երբեք «զադնի չդնող» Րաֆֆի Ռիչարդովիչն է լինելու»: