Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նրան անձնական ինքնաթիռով շտապ տեղափոխել են Գերմանիա
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին կտրուկ վատացել է ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը, և նրան անձնական ինքնաթիռով շտապ տեղափոխել են Գերմանիա:
Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, տեղեկություններ էին շրջանառվում, որ Գ. Հակոբյանի առողջական վիճակն այնքան ծանր է, որ հնարավոր է՝ նա այլևս չշարունակի պաշտոնավարումը: Ավելին, բժիշկները ևս Հակոբյանին կտրականապես արգելել են լարված աշխատել: Երեկ թե՛ ՀՀԿ-ականները, թե՛ Գ. Հակոբյանի մտերիմ շրջապատից տարբեր մարդիկ հաստատում էին ԱԱԾ պետի առողջական վիճակի մասին լուրերը, բայց և նշում, որ իրենք չունեն հավելյալ ինֆորմացիա: