Փաստաբանները շարունակում են ստորագրահավաքը ընդդեմ կառավարության օրինագծերի
Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված փաստաբանության և պետական տուրքի մասին օրենքների վիճահարույց նախագծերի դեմ ստորագրահավաքը փաստաբանների շրջանում շարունակվում է: Այս պահի դրությամբ Երևանից և մարզերից ստորագրահավաքին միացել են 700 փաստաբաններ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Փաստաբանների պալատի մամուլի մամուլի պատասխանատու Կարինե Ղումաշյանը:
«Ամեն օր ստորագրված հայտարարություններ ենք ստանում: Էլ ավելի ակտիվ են մարզերի մեր փաստաբանները», -փոխանցեց Կարինե Ղումաշյանը: Ընդհանուր առմամբ փաստաբանների թիվը 1427-ն է:
Ստորագրահավաքը սկսվել էր դեռ հոկտեմբերից: Փաստաբանները նաև յուրօրինակ ֆլեշմոբ կազմակերպեցին ֆեյսբուքում յուրաքանչյուրն իր անձնական էջում և Հայ իրավաբանների խմբում տեղադրելով իր հայատարարությունը՝ ընդդեմ ներկայացված նախագծերի:
Հիշեցնենք՝ փաստաբանության և պետական տուրքի մասին օրենքներում փոփոխություններ ու լրացումներ են կատարվել, որոնց համաձայն սահմանվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը և բացի այդ, գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60.000 դրամ: Նախագիծը դեռ քննարկման փուլում է և Ազգային ժողով կհասնի քննարկումներից ու կառավարության կողմից վերջնականապես հաստատվելուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան