Փախուստի դիմած 4 զինծառայողներն էլ վերադարձվել են
Կայազորի կլինիկական զինվորական հոսպիտալից փախուստի դիմած 4 զինծառայողներն էլ վերադարձվել են և այժմ գտնվում են հոսպիտալում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ զինծառայողների հետ վերադարձի հարցում մեծ աջակցություն են ցուցաբերել նրանց ծնողներն ու «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ղեկավար տիկին Մարգարիտան։
Միջադեպի առնչությամբ հետաքննություն է ընթանում, ինչից հետո հնարավոր կլինի առավել ճգրիտ խոսել միջադեպի պատճառների մասին:
Նախորդող հրապարակում՝
Հոսպիտալում զինվորները վիճաբանել են, հարձակվել հերթապահ բժշկի վրա և դիմել փախուստի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները