«Spiegel» պարբերականը հրապարակել է Էդուարդ Սնոուդենի մանիֆեստը
Կիրակի օրը գերմանական «Spiegel» պարբերականը հրապարակել է ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենի հեղինակած նյութը, որը բաղկացած է հինգ պարբերությունից և կոչվում է «Մանիֆեստ հանուն ազատության»:
«Ռիա Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, Սնոուդենն այն գրել է նոյեմբերի 1-ին Մոսկվայում, գերմանացի պատգամավոր Հանս-Քրիստիան Շրտյոբելի հետ հանդիպման հաջորդ օրը:
Հրապարակման մեջ ամերիկացին պնդում է, որ հատուկ ծառայությունների շուրջ առաջացած սկանդալը, որը ծագել էր գաղտնալսումների վերաբերյալ իր բացահատումներից հետո, օգուտ կբերի հասարակությանը և կխթանի օրենսդրական պաշտպանիչ մեխանիզմների ստեղծմանը:
«Մարդիկ պետք է պայքարեն, որպեսզի չխլացվի տեղեկատվությունն այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն հասարակության համար: Նա, ով ճշմարիտն է հայտնում, հանցագործություն չի գործում», - գրում է Սնոուդենը:
ԿՀՎ նախկին գործակալը վստահություն է հայտնում, թե իր բացահայտումներից հետո ակնհայտ է դարձել, որ «այժմ բարեփոխումներ են առաջարկվելու քաղաքականության և օրենսդրության մեջ»: Այդ փոփոխություններն առնչվելու են նաև հատուկ ծառայութունների նկատմամբ վերահսկողության սահմանմանը:
«Լրտեսական տեխնոլոգիաների առկայությունը չպետք է որոշի քաղաքականությունը: Մեր բարոյական պարտքն է մտահոգվել, որպեսզի մեր օրենքներն ու արժեքները սահմանափակեն նմանօրինակ ծրագրերն ու պաշտպանեն մարդկանց իրավունքները», - գրում է Սնոուդենը:
Հիշեցնենք, ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը, ով Ռուսաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել, վերջին մի քանի ամիսների ընթացքում բացահայտել էր ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզության վարչության` այլ երկրների քաղաքացիներին և պաշտոնատար անձնաց հետևելու գաղտնի ծրագրերը, ինչը միջազգային մեծ սկանդալ էր առաջացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը