Ալի Լարիջանի. Հայ-իրանական հարաբերությունների զարգացումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը
Հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացումը էական նշանակություն կունենա տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման գործում: Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թեհրանում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:
Ինչպես արդեն Panorama.am-ը տեղեկացրել է, հայաստանցի խորհրդարանականների հետ առանձին հանդիպումներ են ունեցել ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ալի Քայեդին և Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:
Նախորդող հրապարակում՝
Բորուջերդի. Պատմության ընթացքում հայերն ու իրանցիները խաղաղ գոյակցել են և մշտապես ունեցել բարեկամական հարաբերություններ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում