ՊՆ. Այս պահին հոսպիտալում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին քրեական պատասխանատվություն չի սպառնում
««Կանազ»-ի կայազորային կլինիկական զինվորական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպին մասնակից զինծառայողներին այս պահի դրությամբ քրեական պատասխանատվություն չի սպառնում»,- այս մասին Panorama.am-ին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այդ մոտեցումը, Ա. Հովհաննիսյանը նշեց. «Այդ զինծառայողները գտնվել են հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում և ստուգումների ու բուժման կուրս են անցնում: Ամեն ինչ կախված է բժշկական եզրակացությունից»:
Մամուլի խոսնակը նշեց, որ չի բացառվում, որ նրանց նկատմամբ հետագայում քրեական գործ հարուցվի:
Նախորդիվ`
Փախուստի դիմած 4 զինծառայողներն էլ վերադարձվել են
Հոսպիտալում զինվորները վիճաբանել են, հարձակվել հերթապահ բժշկի վրա և դիմել փախուստի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները