Դ. Բաբայան. Համանախագահները Ստեփանակերտ չեն այցելի
«Անհանգստության կարիք չկա, վերջերս, համանախագահներն առանց Բաքու ու Երևան մեկնելու ժամանել էին միայն Ստեփանակերտ, այս անգամ, ելնելով կոնկրետ քննարկվող հարցերից, նրանք կլինեն միայն Բաքվում ու Երևանում»,- Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք համանախագահների տարածաշրջանային այցի շրջանակներում կլինեն նաև Ստեփանակերտում, ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքերով, այս դեպքում, որևէ խնդրահարույց բան չկա, մանավանդ, որ մենք նախապես այս մասին իմացել ենք:
Հարցին, թե արդյո՞ք միայն Հայաստան ու Ադրբեջան մեկնելը կապված է նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու հետ, վերջինս նշեց. «Նրանք որպես առաջնային հարց նշել են նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպման խնդիրը, չի բացառվում, որ հենց դրա համար էլ փորձում են ավելի շատ ժամանակ հատկացնել Հայաստանի ու Ադրբեջանի հետ բանակցելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում