Բորուջերդի. Պատմության ընթացքում հայերն ու իրանցիները խաղաղ գոյակցել են և մշտապես ունեցել բարեկամական հարաբերություններ
«Իրանի Մեջլիսը կնպաստի Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ալի Քայեդին:
ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահը Թեհրանում Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին նշել է. «Մենք կարևորում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերը պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի երկկողմ բարեկամական կապերը ամրապնդվեն»:
ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին էլ ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության անդամների հետ ունեցած առանձին հանդիպման ժամանակ նշել է, որ պատմության ընթացքում հայերը և իրանցիները խաղաղ գոյակցել են և մշտապես ունեցել բարեկամական հարաբերություններ:
Հայաստանի պատվիրակության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանի ղեկավարություն Իրանի Իսլամական Հանրապետությանը ոչ միայն համարում է հարևան երկիր, այլև տարածաշրջանում և միջազգային կառույցներում համարում է իր դաշնակիցն ու բարեկամը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան