Կահիրեում սկսվում է Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի դատավարությունը
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում այսօր սկսվում է տալապված նախագահ Մուհամեդ Մուրսիի դատավարությունը: Մուրսին և «Մուսուլման եղբայրներ» շարժման 14 ֆունկցիոներներ մեղադրվում են 2012 թվականի դեկտեմբերին Կահիրեում՝ նախագահական «Ալ-իթիհադիյա» պալատի մոտ, իշխանությունների կողմնակիցների և հակառակորդների միջև ընդհարումներ հրահրելու մեջ, որի ժամանակ զոհվել էին տասնյակ մարդիկ:
MENA գործակալությունը հայտնում է, որ Մուրսիին դատարան են բերել ուղղաթիռով: Եթե ամբաստանյալների մեղավորությունը ճանաչվի, ապա նրանք կդատապարտվեն ցմահ ազատազրկման կամ մահապատժի: Դատավարությունը տեղի է ունենում ոստիկանական նույն ակադեմիայում, որտեղ տեղի էր ունեցել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքինը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանությունը տապալվեց հուլիսի 3-ին, որից հետո երկրում նոր թափով շարունակվեցին Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումները: Մուհամեդ Մուրսին ձերբակալվեց հուլիսի 26-ին՝ լրտեսության ու պետական դավաճանության, 2011 թվականի սկզբին հակակառավարական ցույցերի ժամանակ բանտից փախուստի դիմելու, ինչպես նաև ծայրահեղական «ՀԱՄԱՍ» խմբավորման հետ համագործակցության մեղադրանքով: Իսկ օգոստոսի 19-ին նրան մեղադրեցին նաև 2012 թվականի բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների սպանությունների և կտտանքների ենթարկելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը