Ի. Պոպով. Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել ՀՀ նախագահի հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ մինչև տարեվերջ, նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Վերջինս նշել է, որ այդ թեմայով քննարկումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով տվել է իր համաձայնությունը՝ հանդիպելու Հայաստանի նախագահի հետ:
Ի. Պոպովը նշել է, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո հանդես կգան հայտարարությամբ՝ հույս հայտնելով, որ հնարավոր կլինի նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել: