Այսօր սոցիալական աշխատողի օրն է
Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ ուղերձ են հղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ու Երևանի քաղաքապետը:
«Սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումը աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի կարևորագույն ուղղություններից մեկն է, որի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքին համակողմանի աջակցություն ցուցաբերելն է:
Սոցիալական աշխատանքը մարտահրավերների և փոփոխությունների ոլորտ է, սոցիալական աշխատողը՝ մարդկային բարձր որակներով ու մասնագիտական հմտություններով օժտված անձ, որի աշխատանքի կենտրոնում Մարդն է, իսկ նպատակը՝ Մարդու կյանքի որակի բարելավումը:
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումով մենք ստեղծում ենք համապատասխան միջավայր, պայմաններ, գործիքներ՝ որոնք հնարավորություն կտան սոցիալական աշխատողին՝ առավելագույնս դրսևորել իր ունակությունները, կանգնել Մարդու կողքին, հավատ ներշնչել նրան իր իսկ ուժերի նկատմամբ, աջակցել իրականացնելու իր իրավունքները՝ որպես հասարակության լիիրավ անդամ:
Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում հաջողություններ ձեր պատվաբեր ու դժվարին աշխատանքում»,-ասված է նախարարի ուղերձում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ վստահեցնում է, որ բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը քաղաքապետարանի և անձամբ իմ մշտական ուշադրության կենտրոնում են և տարեցտարի ավելի ու ավելի մեծ ուշադրություն ու նաև միջոցներ են ուղղվում բնագավառի կատարելագործմանը:
«Համոզված եմ, որ արժանապատիվ աշխատանքով և մասնագիտական բարձր որակներով, նույն բարությամբ ու հոգատար համբերատարությամբ դուք կշարունակեք իրականացնել ձեր առաքելությունն՝ ի նպաստ ձեր շահառուների ու հասարակության շրջանում սոցիալական համերաշխության ձևավորման։
Առողջություն, բարեկեցություն և հաջողություններ ձեզ և ձեր ընտանիքներին»,-ասված է Մարգարյանի ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները