Ջամսուր Սումերինլի. Ադրբեջանը շուրջ 8 տարի չի կատարում ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պատրավորությունները
Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել Զինված ուժերում` ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողություններով (Individual Partnership Action Plan -IPAP) նախատեսված բարեփոխումները: Ադրբեջանական «faktxeber.com» կայքին տված հարցազրույցում նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջամսուր Սումերինլին:
«Անհատական գործընկերության` Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև 2005 թ համաձայնեցված գործողությունների ծրագրի համաձայն, պաշտոնական Բաքուն պետք է զինված ուժերում իրականացներ բազմաթիվ բարեփոխումներ: Դրանց թվում էին Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի հարաբերությունների կարգավորումն ու սահմանազատումը, միավորված շտաբերի համակարգի ստեղծումը, քաղաքացիական անձի կողմից պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու գործառույթը և վերահիշյալ բարեփոխումների կապակցությամբ օրենսգրքում որոշակի փոփոխությունների իրականացումը: Սակայն արդեն 8 տարի է պաշտոնական Բաքուն չի համարձակվում իրականացնել այս բարեփոխումները»,- նշել է Ջամսուր Սումերլիլին:
Փորձետերի կարծիքով` նման իրավիճակի հիմնական պատճառները քաղաքական իշխանություների դժգոհություն է, ինչպես նաև նախկին Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի և Գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիգովի միջև լարված հարաբերությունները, օրեսդրական բաեփոխումների նկատմամբ պառլամենտի անտարբերությունը և այլն:
Վերջինս նշել է, որ անցկացվող հետազոտությունների արդյունքների պարզորոշ վկայում են այն մասին, որ որ Ադրբեջանի զինված ուժերում առկա լրջագույն խնդիրների հիմնական պատճառը հենց կառավարման ոլորտում առկա ճգգաժամն է, որն իր հերթին կապված է պարտականությունների և լիազորությունների ոչ հստակ բաժանման հետ:
«Պաշտպանության նախարարության վարչակազմի և Զինված ուժերի Գլխավոր շտաբի միջև լիազորությունների բաժանաման համար գոյություն ունեն ՆԱՏՕ-ի չափանիշները: Հայտնի է, որ ստորագրելով «IPAP»-ի վերաբերյալ փաստաթղթերը, Ադրբեջանը համաձայնվել է Միացյալ շտաբերի համակարգի ներդրմանը, որն արդեն իսկ գոյություն ունի Թուրքիայում և Վրաստանում: Սակայն մի քանի հետո պաշտոնական Բաքուն փոխեց իր դիրքորոշումը և գերադասեց ռուսաստանյան մոդելը, որի պայմաններում Գլխավոր շտաբը ավելի բարձր դիրք է զբաղեցնում: Այս փաստը ոչ միանշանակ ընդունվեց ՆԱՏՕ-ի կողմից»,- նշել է Ջամսուր Սումերինլին:
«Ներկա պահին Ադրբեջանի ԶՈւ-ում լուրջ բարեփոխումների իրականացումը անհնարին է թվում, քանի որ դրա համար անհրաժեշտ է, որ ամենաքիչը պաշտպանության նախարարը քաղաքացիական անձ լինի»,- ասել է փորձագետը` հավելելով, որ ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան բարեփոխումները ուղղված են Զինված ուժերի նկատմամբ ժորվրդավարական վերահսկողության մակարդակի բարձրացմանը:
«Պատպանության նախարարը պետք է իրականացնի պառլամենտում բանակի շահերի լոբբինգով, իսկ Գլխավոր շտաբը պետք իրականացնի ռազմական պատրաստությունը: Սակայն եթե պաշտպանության նախարարի պաշտոնը շարունակի զբաղեցնել զինվորական անձ, ապա Գլխավոր շտաբի լիազորությունների ընդլայնումը որևէ դրական արդյունքի չի հանգեցնի»,- ասել է Ջամսուր Սումերլիլին:
Փորձագետի համոզմամբ` նախևառաջ պետք է զբաղեցրած պաշտոնից ազատել բանակի ղեկավարության մեջ առկա խմորումների պահպանման մեջ շահագրգռված Նեջմեդդին Սադիգովին, և միայն դրանից հետո մտածել անցկացվելիք բարեփոխումների դրական ազդեցության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան