«Յուքոմ»-ը կդառնա Հայաստանում բջջային կապի չորրորդ օպերատորը
«Յուքոմ» ընկերությունը կդառնա Հայաստանում բբջային կապի ծառայություն մատուցող չորրորդ ընկերությունը` «ԱրմենՏել», «Վիվա Սելլ», «Օրանժ» ընկերություններից հետո:
Այսօր Հանրային ծառայություններիը կարգավորող հանձնաժողի կայանալիք նիստում նախատեսվում է «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն:
Ըստ որոշման նախագծի, թույլտվությունն ուժի մեջ է մտնում 2013 թվականի նոյեմբերից, ուժի մեջ կլինի մինչև 2018 թվականի օգոստոսի 6-ը:
Ինչպես տեղեկանում ենք հանձնաժողովի պաշտոնական էջից, թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից թույլտվություն ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում `
.Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար օգտագործել 801-811ՄՀց/842-852ՄՀց, հաղորդման (ընդունման) ռադիոհաճախակա-նությունների հատվածը,
. մեկ տարվա ընթացքում ապահովել Երևան քաղաքի և հարակից հիմնական համայնքներում լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթ,
. երկու տարվա ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետության միջպետական մայրուղիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի առնվազն 80 տոկոսում լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթը, ընդ որում այն պետք է ներառի Սևան, Ծաղկաձոր, Ջերմուկ, Դիլիջան քաղաքների տարածքները, Երևան քաղաքը՝ Դիլիջան, Ծաղկաձոր և Սևան քաղաքներին միացնող մայրուղիներն ամբողջությամբ, ինչպես նաև Երևան քաղաքը Ջերմուկ քաղաքին միացնող մայրուղու 95 տոկոսը
.մինչև 2015 թվականի հունվարի 1-ը թույլտվությունն ունեցող անձը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կառուցման ընթացքում, էլեկտրամագնիսական համատեղելիությունն ապահովելու նպատակով պարտավոր է համագործակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ և այլն:
Նշենք, որ այս պահին ընկերությունը մատուցում է գերարագ սիմետրիկ ինտերնետի, IP հեռուստատեսության, ֆիքսված թվային հեռախոսակապի ու այլ ծառայություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան