Երևանի ոստիկանապետ. Տեղի է ունեցել քրեորեն պատժելի արարք (տեսանյութ)
Մաշտոցի պողոտայում այսօր տեղի ունեցած միջադեպի հետևանքով տասնյակի չափ տուժած ոստիկաններ կան, տեղի է ունեցել քրեորեն պատժելի արարք,-դեպքի վայրում քննչական գործողությունների ժամանակ պատասխանելով Panorama.am-ի թղթակցի հարցին, հայտարարեց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
«Դրսևորել են ագրեսիա, կհարուցվի քրեական գործ», -ասաց Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ միջադեպի ժամանակ նաև դանակահարություն է տեղի ունեցել. «Կտրող-ծակող գործիքից ոստիկան է վնասվածք ստացել և տեղափոխվել է հիվանդանոց»:
Հարցին, թե բացի ոստիկաններից կա՞ն վնասվածք ստացած այլ քաղաքացիներ, Կարապետյանը դժվարացավ պատասխանել:
«Դեպքի վայրի զննություն է կատարվում, գիտեմ տուժածներ կան, ոստիկանների նկատմամբ ուժ են գործադրել, ոստիկանները ադեկվատ պատասխաններ չեն տվել», -ասաց Երևանի ոստիկանապետը` հնարավոր համարելով ակցիայի մասնակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելը:
Բերման ենթարկվածների թվի վերաբերյալ նույնպես Աշոտ Կարապետյանը հստակ թիվ չասաց և հավելեց. «Բերման են ենթարկվել շատ մարդիկ, բայց թվաքանակ չեմ կարող ասել: Համենայնդեպս օրենքը խստագույնս կլինի օրենքը խախտողների նկատմամբ և այսուհետ մենք բիրտ ուժ ենք կիրառելու, որովհետև սա արդեն իրավիճակի չի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան