Գեներալ Վասյակը մեղադրել է Սաֆար Աբիևին
«Պարոն Աբիևը ամբողջ զինված ուժերի համակարգը իրեն էր հարմարացրել, պատասխանատու պաշտոնների էր առաջադրում իրեն հավատարիմ և հարմար թեկնածուներին, հեռացնում էր բարձր պրոֆեսիոնալությամբ օժտված սպաներին զինված ուժերի համակարգից կամ նշանակում երրորդական նշանակության պաշտոնների: Նա հեռացնում էր նաև նրանց զորքերի կառավարումից, ինչպես նա դա արեց Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովի հետ»: Haqqin.az-ի փոխանցում է, որ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներքին անվտանգության ապահովման բաժնի պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Վասյակը:
Նրա խոսքերով, այդ ամենը չէր կարող չանդրադառնալ ազգային զինված ուժերի վրա, որտեղ սկսել են ի հայտ գալ բացասական երևույթներ`կոռուպցիայից մինչև հրամանատարական կազմին քծնանքը, ոչ պրոֆեսիոնալիզմը, չարաշահումները և զինվորականների միջև ոչ կանոնադրական հարաբերությունները:
Վասյակը նշել է, որ առկա են եղել նաև ստորացումների և անարդարության երևույթներ, ինչը հանգեցրել է մարտունակության աստիճանի նվազմանը:
Ըստ նրա, վերջին շրջանում ադրբեջանական բանակի կայացման գործընթացը ձեռք է բերել ստագնացիային բնորոշ գծեր:
«Զինված ուժերի բարեփոխումները սկսել են տեղում դոփել և այս ամենի անձնական պատասխանատվությունը անկասկած կրում է նախկին նախարար Սաֆար Աբիևը»,-նշել է Ա. Վասյակը:
Գեներալ-մայոր Ալեքսանդր Վասյակը նշել է, որ Սաֆար Աբիևի հեռացումը ԶՈւ-րի ղեկավարությունից և այդ պաշտոնում գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի նշանակումը`դա նախագահի հստակ ազդակն է հասարակությանը, որ զինված ուժերը գտնվում են հսկողության տակ և զինված ուժերի բարեփոխումը անխուսափելի է: