Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարարը արմատներով Հայաստանից է
Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայրը` Ասգեր Հասանովը ծնվել է Հայաստանում, Էջմիածին քաղաքում: Հետո նրա ընտանիքը տեղափոխվել և երկար ժամանակ բնակվել է Երևանում: Այս մասին ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթին հայտնի է դարձել սեփական հետաքննության արդյունքում:
Թերթը սկսել է անցկացրել այդ հետաքննությունը այն բանից հետո, երբ ադրբեջանական մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ պաշտպանության նախարարը ծնունդով Նախիջևանից է՝ չնայած այն բանի, որ պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ նա Աստարայի շրջանից է: Տեղեկություն հայտնվեց նաև այն մասին, որ նա ծնունդով Հայաստանից է:
Թերթը պարզել է, որ Զաքիր Հասանովի հայրը Խորհրդային տարիներին որպես սպա ծառայել է սահմանային զորքերում: Զաքիր Հասանովը ծնվել է Աստարայի շրջանում, որտեղ Երևանից ծառայության էր ուղարկվել նրա հայրը:
Նշենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր կառավարության կազմի վերաբերյալ հրամանագիր է ստորագրել: Ադրբեջանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Զաքիր Հասանովը, ով մինչ նոր պաշտոնին անցնելը զբաղեցնում էր Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը: Պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 1995 թվականից, կառավարության նոր կազմի մեջ չի ներառվել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան