Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի անունը հայտնի կդառնա այս շաբաթ
Այսօր ավարտվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման վեցամյա ժամկետը: ՎՊ-ից Panorama.am-ին փոխանցեցին, որ Իշխան Զաքարյանը այսօր կշարունակի աշխատել: Այս շաբաթվա ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովին կներկայացնի ՎՊ նախագահի թեկնածուին, որի նշանակման հարցը կընդգրկվի նոյեմբերի 11-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:
«Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Վերահuկիչ պալատի նախագահը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ` Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով: Վերահսկիչ պալատի նախագահ կարող է նշանակվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանում մշտապեu բնակվող և ընտրական իրավունք ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել վերահսկիչ պալատի նախագահ:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը