Մարքսիստ. Մաքսային միությունը քողարկող բառակապակցություն է
Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը կարծում է, որ ներքին քաղաքական կյանքը հանգած է, խորը ճգնաժամի մեջ: Ըստ նրա՝ այս պայմաններում արտաքին մարտահրավերներն ավելի մեծ թափով են պրեսսինգի ենթարկում քաղաքական համակարգը:
«Առաջին խնդիրն այսօր այն է, թե ազգը կարող է տալ գաղափարական նոր նշխարհք, հայեցակարգային նոր մոտեցումներ՝ ներքին և արտաքին մարտահրավերները լուծելու համար»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա և հավելեց, որ ամենահրատապը Արցախի և Մաքսային միության մեջ մտնելու հարցերն են:
Մարքսիստի բնորոշմամբ՝ Մաքսային միությունը քողարկող բառակապակցություն է, դրա տակ թաքնված է պանամերիկյան նվաճողական քաղաքականությունը կանգնեցնելու մեծագույն գաղափարը՝ նոր գեոքաղաքական կենտրոն ստեղծելու ճանապարհով:
«Մաքսային միությունը կապահովի մեր ազգի ֆիզիկական և կենսաբանական գոյությունը: Իսկ Եվրոպան մեզ երբեք արտադրողական ուժերի զարգացման համար ոչինչ չի տալու, բացի օրենսդրական դաշտի գլոբալիզացիայի գործընթացներից»,- ասաց նա:
Անդրադառնալով Արցախի հարցին, Դավիթ Հակոբյանը նշեց. «2011-ին Պուտինին գրած իմ նամակում ես բարձրաձայնեցի Գյուլիստանի պայմանագիրը վերակենդանացնելու մասին: Արցախյան հարցի դիվանագիտական փուլը նոր կարգավիճակ է մտնում: Եվրոպան Մադրիդյան սկզբունքներ էր առաջարկում, տարածքների հանձնում, փախստականների վերադարձ, ինչից հետո միայն հանրաքվեով որոշել ԼՂ կարգավիճակը: Իսկ այս նոր ստեղծված իրավիճակով մենք ունենում ենք Լեռնային և Դաշտային Ղարաբաղը»:
Նա կարծում է, որ ճիշտը Ռուսաստանի կազմում Արցախի հայկական հանրապետություն ունենալն է:
Ըստ Դավիթ Հակոբյանի՝ ռուսական բանակի ներկայությունն Արցախում ոչ միայն կփակի պանթյուրքիզմի ճանապարհը, այլև մեր այսօրվա անվտանգության երաշխիքը կլինի: Նա ընդգծեց, որ Հայաստանին և Արցախին խաղաղություն է հարկավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը