Սաակաշվիլիի կուսակցության անդամներն այրել են Ռուսաստանի դրոշը
Վրաստանում նախկինում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության որոշ ծայրահեղական անդամներ այս գիշեր Փոթի քաղաքի Աղմաշենեբելի փողոցում այրել են Ռուսաստանի դրոշը, որ միջազգային մանկական փառատոնի կապակցությամբ, այլ երկրների դրոշների հետ մեկտեղ, տեղադրվել էր փողոցում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ըստ աղբյուրի` ակցիայի մասնակիցները լրագրողներին հայտարարել են, որ զավթիչ երկրի դրոշը չպետք է տեղադրված լինի Վրաստանում, առավել ևս` այն քաղաքում, որ 2008 թ.-ի օգոստոսին ենթարկվել է ռուսական զինված ագրեսիային:
Աղբյուրը տեղեկացնում է, որ միջադեպի կապակցությամբ, Փոթիի քաղաքապետարանը որոշել է, Ռուսաստանի դրոշի հետ մեկտեղ, փողոցից դուրս բերել նաև մյուս 17 երկրների դրոշները:
Նշենք, որ 2008 թ-ի օգոստոսին, Ռուսաստանը և Վրաստանը ներքաշվեցին պատերազմի մեջ, որը տևեց 5 օր: Պատերազմի հետևանքով, Աբխազիան և Հարավային Օսիան փաստացի ազատվեցին Վրաստանի տիրապետությունից, և Ռուսաստանը ճանաչեց վերջիններիս անկախությունը: Այս դեպքի հետ կապված` Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, և առ այսօր դրանք պաշտոնապես դեռ վերականգնված չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա