Այսօր լրանում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը
Այսօր լրանում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը: Թեպետ, ըստ օրենքի, նա ևս մեկ անգամ առաջադրվելու հնարավորություն ունի, բայց վերջերս լուրեր կային, թե Սերժ Սարգսյանը մտադիր է փոխել նրան: Սակայն Զաքարյանը երեկ գնացել է ԱԺ` պատգամավոր, իր որդու քավոր Մհեր Սեդրակյանի մոտ: Նա բարձր տրամադրություն է ունեցել և լրագրողների հարցերին չի պատասխանել: «Ձեզ հետ լավ է, բայց ձեր հարցերին կպատասխանեմ այն ժամանակ, երբ կներկայանամ Ազգային ժողով»,-ասել է Զաքարյանը` ըստ էության չբացառելով իր վերանշանակման հավանականությունը:
«Հրապարակ»-ը հիշեցնում է, որ մամուլը գրեց, թե նրա համար միջնորդել են գեներալ Մանվելն ու Սեյրանը: Սակայն, բացի գեներալների հետ մտերմությունից, Զաքարյանն ավելի ազդեցիկ հովանավոր էլ ունի` ԱՄՆ-ից բարերար Ալբերտ Բոյաջյանը, ով պարբերաբար ծրագրեր է իրականացնում Հայաստանում և ջերմ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ»: