Պուտինից առաջ Հայաստան կժամանեն մոտ 5 հարյուր գործարարներ
Դեկտեմբերին Հայաստան ժամանող Պուտինից առաջ մոտ 5 հարյուր գործարարներ` Արա Աբրահամյանի գլխավորությամբ, Հայաստան են ժամանելու: «Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ այցի շրջանակներում Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու բիզնես-ֆորում, որի ընթացքում ձևավորվելու է նաև Երևանում հիմնադրվելիք Եվրասիական առևտրաարդյունաբերական պալատը:
Որոշ տեղեկություններով` արդեն Հայաստանում է Պուտինի անվտանգության աշխատակիցների առաջին խումբը, մյուսները կգան ավելի ուշ` «լյուկերը փակելու»: Հիշեցնենք, որ Պուտինի Հայաստան այցից առաջ ժամանակին Երևանի բոլոր դիտահորերը զմռսել էին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում