Նախարարի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդին նոր փաստաբան ունի
Յուրի Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը, որ մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ, այժմ վճարովի փաստաբան ունի` Վահան Հայրապետյան: Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավիթ Վարդանյանը հայտարարել, որ ինքը գումար չունի, այդ իսկ պատճառով փաստաբան չի կարող վարձել:
Թե ինչու է հենց իր վրա որոշումը կանգ առել, փաստաբան Հայրապետյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է, որ դա որոշում են մեղադրյալի բարեկամներն ու ծնողները: Հարցին, թե անձամբ Յուրի Վարդանյա՞նն է իրեն ընտրել, փաստաբանը պատասխանել է.«Ոչ, նրա ընկերը»,-ապա անցնելով հումորի ժանրի, ինչ-որ ռուսական անուն-ազգանուն-հայրանուն տվեց` հասկացնելով, թե հումոր է անում»: