Վարդան Ղուկասյանն իր համար «քաղաքապետարան» է բացել
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր համար «քաղաքապետարան» է բացել և ներկայումս քաղաքի զարգացման նոր պրոյեկտների վրա է աշխատում: «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, Ղուկասյանի օբյեկտի անունը «Նոր քաղաքապետարան» է:
Սա կենտրոն է, որ ենթադրաբար, գործում է հասարակական հիմունքներով: Ըստ թերթի տեղեկությունների, Ղուկասյանի նախկին թիմակիցներն ամեն օր ժամը 9-ին գալիս են այստեղ աշխատանքի, թռուցքաժողով անում, գնում ընդմիջման և մնում մինչև աշխատանքային օրվա ավարտը: Ըստ չճշտված տեղեկությունների «Նոր քաղաքապետարանի» աշխատակիցներն ամսական 50-60 հազար դրամ էլ աշխատավարձ են ստանում: Աշխատանքից ուշացողներին էլ Ղուկասյանը չի հանդուրժում: